Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար. Թանկյան - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար. Թանկյան

2020-11-01 12:42 , Культура, Шоу бизнес, 1181

Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար. Թանկյան

«Նույնիսկ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիական բնակավայրերը չհրթիռակոծելու համաձայնությունից հետո Ադրբեջանը կրկին չպահպանեց իր արտաքին գործերի նախարարի խոստումը և մի քանի ժամ անց գնդակոծեց քաղաքացիական օբյեկտները։

Ադրբեջանն ու Թուրքիան կդատվեն ռազմական հանցագործությունների համար»,-այդ մասին twitter-ում գրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։

Նշենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանի առաջ կանգնեցնելու նախաձեռնություն է սկսել լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը (Tomasz Lech Buczek)․ change.org կայքում «Մարդկության դեմ գործած հանցագործությունների համար Ադրբեջանին կանգնեցնել միջազգային տրիբունալի առաջ» պահանջով ստորագրահավաք է սկսվել: Քաղաքական գործչի խոսքով՝ անհրաժեշտ է 250 հազար ստորագրություն հայցը Հաագայի դատարան ներկայացնելու համար:

Լեհ քաղաքական գործիչը նաև բաց նամակ է հրապարակել՝ ուղղված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որում հայտնել է առաջիկայում Լեհաստանում Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե ստեղծելու մասին։ Կոմիտեի, որի կազմում ընդգրկված են լինելու Լեհաստանի՝ խաղաղություն սիրող քաղաքացիներ, նպատակն է լինելու պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները և արժանապատվությունը, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ գործողությունները, Արցախի Հանրապետությանն (Լեռնային Ղարաբաղին) առնչվող տեղեկատվական գործողությունները, «այդ գեղեցիկ հայկական հողակտորի՝ Արցախի անկախության ճանաչումը», Արցախում (Լեռնային Ղարաբաղում) հակամարտության ընթացքում վիրավորներին և փախստականներին օգնության տրամադրումը:

Лента

Рекомендуем посмотреть