Երևանում վաղը ծառատունկ-շաբաթօրյակ կանցկացվի - RadioVan.fm

Онлайн

Երևանում վաղը ծառատունկ-շաբաթօրյակ կանցկացվի

2017-11-10 13:11 , Общество, 979

Երևանում վաղը ծառատունկ-շաբաթօրյակ կանցկացվի

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, Երևանում կանցկացվի համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակում ոռոգելի տարածքներում կտնկվեն տարբեր տեսակի ծառեր և թփեր, իսկ մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները կբերվեն պատշաճ տեսքի:

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնակիցներին տրվելու են բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:

Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բոլորին՝ մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին:

Лента

Рекомендуем посмотреть