Հարավարևելյան ուղղությունում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Հարավարևելյան ուղղությունում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան

2020-10-31 22:14 , Общество, 1206

Հարավարևելյան ուղղությունում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկչական խմբավորումների հետ միասին ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ:

Այդ մասին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով հետևակային և այլ զինատեխնիկա, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը՝ Ադրբեջանի ԶՈւ-ին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ: Դրան հակառակ՝ հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈւ-ն կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մարտերը մեծ ինտենսիվություն չունեն, բայց կիրառվող զենքերն ու զինատեսակները շատ են:

Այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են:

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть