Հայաստանում անցած մեկ օրում կատարված 4992 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 2381 նոր դեպք, արձանագրվել է մահվան 41+9 դեպք, առողջացել է 1001 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 31-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89 813 դեպք է հաստատվել, որոնցից 55 317-ն` առողջացած, 1341-ը` մահվան ելքով։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 367 է:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 32 788 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 402 588 թեստավորում: