ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը թվիթերյան իր էջում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորման հետևանքների մասին փաստող լուսանկարներ է հրապարակել։
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, այդ թվում ՝ հիվանդանոցների և բժշկական ենթակառուցվածքների այլ օբյեկտների վրա իրականացված դիտավորյալ հարձակման հետևանքները»,-լուսանկարներին կից գրել է Նաղդալյանը՝ հավելելով, որ բժիշկներն աշխատում են ռմբակոծության տակ:
The consequences of the deliberate targeting of civilian population infrastructure of #Artsakh by the armed forces of #Azerbaijan, including the hospitals other healthcare infrastructures in the capital #Stepanakert.
(Medics working under bombing) pic.twitter.com/L2BhabZwNO
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) October 30, 2020