Թշնամական ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը շարունակվում է - RadioVan.fm

Онлайн

Թշնամական ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը շարունակվում է

2020-10-31 09:44 , Общество, 936

Թշնամական ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը շարունակվում է

Հակառակորդը պաշտպանական բնագծերից բացի շարունակում է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Այդ մասին առավոտյան 9:29-ին տարածած հաղորդագրությամբ հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով,որ թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:

Նշենք՝ երեկ կեսգիշերին մոտ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանն օգտագործում է, ըստ այդ պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր, դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:

Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»,-ընդգծել է Արման Թաթոյանը:

Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть