Օրհներգը հենց այնպես չի գրվում, նրա յուրաքանչյուր բառ կոդ է, հաղթանակի բանալին: Այդ մասին ֆեյսսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը։
«Բացատրե՛ք ձեր երեխաներին մեր օրհներգի յուրաքանչյուր նախադասությունը: Կարդացե՛ք ինքներդ, վերաիմաստավորե՛ք դրանք պատերազմական այս օրերին»,-հորդորել է նախարարը՝ հրապարակելով նաև օրհներգի բառերը:
Մեր Հայրենիք
Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի: