Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունները ցույց տալու նպատակով ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները հրավիրվել են Արցախ - RadioVan.fm

Онлайн

Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունները ցույց տալու նպատակով ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները հրավիրվել են Արցախ

2020-10-31 00:12 , Политика, 1169

Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունները ցույց տալու նպատակով  ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները հրավիրվել են Արցախ

Մարդասիրական առաքելության համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարներին ուղարկել են Արցախ այցի հրավեր:

Համատեղ հրավերում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել անձամբ ուղեկցել նրանց Ստեփանակերտ և Շուշի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում կազմակերպել նրանց մարդասիրական առաքելությունը՝ իրավասու մարմիններին հետ սերտ համակարգմամբ երաշխավորելով նրանց անվտանգությունն ու այցի բացառապես մարդասիրական բնույթը։

«Հրավերի նպատակն է Հայաստանում ներկայացված միջազգային բոլոր գործընկերներին ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները խաղաղ բնակչության նկատմամբ, խաղաղ բնակավայրերում նրանց կատարած զանգվածային ավերածությունները, արգելված զինատեսակների կիրառության ապացույցները և այլն։

Այս այցով «պետք է ապացուցել, որ «Որևէ մեկը չպետք է դուրս լինի եզրագծից ու որևէ իրավունք չպետք է անտեսվի» միջազգային սկզբունքը ոչ թե գեղեցիկ արտահայտություն է, այլ իրական կյանքում իրական մարդկանց պաշտպանելու համար ստեղծված գաղափար»,-ասված է հայկական երկու հանրապետությունների օմբուդսմենների հրավերի համատեղ տեքստում:

Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть