«Հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը հինգից հակառակորդը ծանր հրետանի էր կիրառում մեր ուղղությամբ, նկատել եմ՝ ոնց է իջնում բլրից՝ հրաման եմ տվել կրակ ենք բացել, ոչնչացրել ենք հակառակորդին»,-պատմում է վաշտի հրամանատար Մարգար Սարիբեկյանը՝ նշելով, որ հակառակորդի նպատակը եղել է խմբով ներխուժել այդ դիրք և թիկունքից ու ճակատից իրենց ծուղակը գցել, դիրքերը վերցնել ու առաջանալ։
«Տապալել ենք նրանց ծրագրերը, սպանել ենք նրանց,թե չէք մեզ էին սպանելու»,-Արցախի պաշտպանության նախարարության պատրաստած տեսանյութում ասում է Մարգար Սարիբեկյանը։