7-8 ժամկետային զինծառայող իրենց սպաների հետ մոտ 2-3 ժամ տևած համառ մարտերից հետո կարողացել են փախուստի մատնել թշնամու 100 անդամ ունեցող հարձակվող խմբին։
Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ամսի 29-ի ցերեկը մոտ 60-70 հոգանոց դիվերսիոն խմբի կեսը բարձրանում էին էն բարձր դիրքի ուղղությամբ, կեսն էլ՝ իրանց բացած միջանքի, ուզում էին մտնել մեր դիրք»,- Արցախի հանրային հեռուստատեսության՝ հյուսիսային ճակատային գծից պատրաստած ռեպորտաժում պատմում է ժամկետային զինծառայողը։
«Տարբեր ազգի մարդիկ են եղել, իրենց բիլետները,որ նայել ենք․ կապիտան, մայոր, լեյտենանտ, ավագ լեյտենանտ»,-հիշում են տղաները, որոնց հետ մոտ 2-3 ժամ տևած մարտից հետո թշնամին հետ է նահանջել՝ թողնելով զենք-զինամթերք։
Դիրքում թեև կորուստ էլ ենք ունեցել, բայց տղաները շեշտում են՝ այդքանից հետո դիրքը պահել են, չեն թողել ընկերների արյան վրայով թուրքը անցնի ու գա վայելի, իրենց դրոշը բարձրացնի։