Covid-19-ից 32 մարդ է մահացել, 2398 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Covid-19-ից 32 մարդ է մահացել, 2398 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

2020-10-30 16:20 , Общество, 950

Covid-19-ից 32 մարդ է մահացել, 2398 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում կատարված 4936 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 2398 նոր դեպք, արձանագրվել է մահվան 28+4 դեպք, առողջացել է 1059 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 30-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87 432 դեպք է հաստատվել, որոնցից 54 316-ն` առողջացած, 1300-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 31 458 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 397 596 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть