Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 60 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 6 անօդաչու թռչող սարք, 17 զրահատեխնիկա:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 29-ը, շուրջ 6914 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 232 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 647 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 25 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 6 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:
Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։