Գերեվարված իլսամիստ-ահաբեկիչը պատմում է՝ կռվի առաջին գծում իրենք են, 2-րդ, 3-րդում՝ ադրբեջանցիները - RadioVan.fm

Онлайн

Գերեվարված իլսամիստ-ահաբեկիչը պատմում է՝ կռվի առաջին գծում իրենք են, 2-րդ, 3-րդում՝ ադրբեջանցիները

2020-10-30 16:07 , Общество, 1369

Գերեվարված իլսամիստ-ահաբեկիչը պատմում է՝ կռվի առաջին գծում իրենք են, 2-րդ, 3-րդում՝ ադրբեջանցիները

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին:

«Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները»,-փոխանցում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից՝ հրապարակելով նաև տեսանյութ:

Лента

Рекомендуем посмотреть