ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքոնյանը՝ քաղաքացիական անձ:
«Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:
Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»,-գրել է Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում: