ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն. Մնացականյանը Արաղչիին վստահեցրել է - RadioVan.fm

Онлайн

ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն. Մնացականյանը Արաղչիին վստահեցրել է

2020-10-30 07:13 , Политика, 1022

ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն. Մնացականյանը Արաղչիին վստահեցրել է

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ երեկ ուշ երեկոյան հանդիպմանը մտքեր են փոխանակել աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի արտգործնախարար տեղակալ Աբբաս Արաղչիին և ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զորհաբ Մնացականյանը Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար:

Գերատեսչության փոխանցմամբ՝ ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ և կարևորեց Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում:

«Իրանի փոխարտգործնախարար Արաղչիին ներկայացրեց իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրեց հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին»,-ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ Իրանի փոխարտգործնախարարը Երևան է ժամանել Մոսկվայից՝ ներկայացնելու «Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». ղարաբաղյան հակամարտության կարգավորման Թեհրանի ծրագիրը, որն արդեն ներկայացվել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում, նախատեսվում է նաև՝ Անկարայում:

«Նախ, մենք առաջարկում ենք խնդրի կարգավորումը գտնել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, որոնք աշխարհագրորեն, քաղաքականապես, ինչպես նաև աշխարհայացքով ու մտածելակերպով շատ հեռու են տարածաշրջանից և չեն հասկանում տեղի ժողովուրդների տառապանքը», - երեկ Մոսկվայում հայտարարել էր Արաղչին՝ նշելով, որ իրենք առաջարկում են խաղաղության պլան, որը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա և հաշվի է առնում հակամարտող երկու կողմերի պահանջները: Արաղչին նշել է՝ այն ընդգծում է օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև մարդու իրավունքներն ու փորքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։

Лента

Рекомендуем посмотреть