Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ «Վիվառո»-ն գովազդային նյութեր չի տարածի՝ շարունակելով վճարել դրանց դիմաց - RadioVan.fm

Онлайн

Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ «Վիվառո»-ն գովազդային նյութեր չի տարածի՝ շարունակելով վճարել դրանց դիմաց

2020-10-29 19:15 , Общество, 1147

Պատերազմական դրությամբ պայմանավորված՝ «Վիվառո»-ն գովազդային նյութեր չի տարածի՝ շարունակելով վճարել դրանց դիմաց

Հաշվի առնելով հայկական երկրորդ հանրապետությունում ընթացող լայնածավալ պատերազմը՝ «Վիվառո» ընկերությունը որոշում է կայացրել այսօրվանից դադարեցնել Ռադիո-TV հարթակներում գովազդային հոլովակների հեռարձակումը։

Այդ մասին տարածած հայտարարությամբ տեղեկացնում են ընկերությունից՝ ընդգծելով, որ դեռ պատերազմի վերսկսման առաջին իսկ օրերից դադարեցրել են գովազդային նյութերի տարածումը բոլոր սոցիալական և լրատվական կայքերում:

Միաժամանակ նշվում է, որ գովազդային նյութերի տարածման դադարեցումը չի ազդելու գործընկեր կազմակերպություններին ֆինանսական փոխանցումներ կատարելու վրա։

«Վիվառո»-ն հայտարարում է, որ ինչպես վճարել է մինչ գովազդային նյութերի տեղադրման դադարեցումը, նույն ծավալով էլ շարունակելու է վճարումներ կատարել՝ գործընկեր կազմակերպությունների անխափան աշխատանքն ու ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով;

Իսկ լրատվական կայքերում գովազդային հարթակները տրամադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հանուն Արցախի զարգացման և վերականգման դրամահավաքի նյութերի տեղադրման համար:

Թիկունքը պետք է ամուր լինի։

«Ռադիո Վան» ռադիոկայանը երախտագիտություն է հայտնում «Վիվառո»-ին վերոնշյալ որոշման համար։ Այս օրերին մենք կարողանում ենք մեր գործունեությունը 24 ժամ շարունակ անխափան իրականացնել շնորհիվ այն բանի, որ, չնայած այս ծանր ու դժվար օրերին, այդ ընկերությունը նաև մեր կողքին է։

Ցանկալի կլիներ, որ «Վիվառո»-ի օրինակին հետևեին մյուս խոշոր գովազդատուները ևս։

Կրկին շնորհակալություն, «Վիվառո»։

Лента

Рекомендуем посмотреть