Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ կոտրել են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշատախտակը, որը տեղադրված է Սարսել քաղաքի «Հայաստանի այգում»։
«Ցավով տեղեկացա, որ կոտրվել է Սարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող տախտակը, որը պատիվ եմ ունեցել բացել 2015-ին: Գնացի այնտեղ, տեսա, որ հայերի հուշատախտակի երկրորդ շերտը շրջվել է:
Հայ ժողովուրդը մեր աջակցության կարիքն ունի առավել քան երբևէ: Հայերը շարունակում են պայքարել ադրբեջանական հարձակումների դեմ: Այս մարդիկ արժանի են խաղաղ ապրելու:
Կցանկանայի այս արարքը վանդալիզմի ակտ չլիներ, և ես խնդրում եմ քաղաքապետարանին լույս սփռել այս խնդրի վրա»,-գրել է ֆրանսիացի պատգամավոր Պուպոնին՝ միաժամանակ հրապարակելով լուսանկարներ։