Covid-19-ից 31 մարդ է մահացել, 2383 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Covid-19-ից 31 մարդ է մահացել, 2383 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

2020-10-29 11:39 , Общество, 883

Covid-19-ից 31 մարդ է մահացել, 2383 նոր դեպք է գրանցվել․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում կատարված 5027 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 2383 նոր դեպք, արձանագրվել է մահվան 29+2 դեպք, առողջացել է 749 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 29-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 85 034 դեպք է հաստատվել, որոնցից 53 257-ն` առողջացած, 1272-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 354 է:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 151 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 392 660 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть