Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 105 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 3 անօդաչու թռչող սարք, 14 զրահատեխնիկա:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 28-ը, շուրջ 6854 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 226 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 632 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 25 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 6 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:
Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։