Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում գիշերը հայերի է փնտրել, հարձակվել ոստիկանների վրա - RadioVan.fm

Онлайн

Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում գիշերը հայերի է փնտրել, հարձակվել ոստիկանների վրա

2020-10-29 10:15 , Общество, 1539

Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում գիշերը հայերի է փնտրել, հարձակվել ոստիկանների վրա

Գիշերը մի քանի տասնյակ թուրք ազգայնականներ, իբր ի պատասխան նախօրեի առավոտյան հայերի կողմից թուրքերին ծեծելու, հակահայկական կարգախոսներով Վիենում հայեր գտնելու ու նրանց պատժելու արշավ են անցկացրել, ինչը վերածվել է անկարգությունների։ Նրանք հարձակվել են ոստիկանների վրա:

«Ալլահ Աքբար», «Ու՞ր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքով Լիոնի փողոցներում նրանք փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարաններ։

Ֆրանսիայի «Ոստիկանության կոմիսարների» թվիթերյան միկրոբլոգում նշվում է, որ իրավապահները ևս մեկ անգամ ցուցաբերել են սառնասրտություն ու համարձակություն՝ ընդդեմ 150 գերգրգռված մարդկանց:

Հիշեցնենք՝երեկ՝ հոկտեմբերի 28-ին, երբ հայերն ընդդեմ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման փակել էին Լիոնի ճանապարհը, մի քանի թուրքեր մուրճերով, մահակներով հարձակվել էին ճանապարհը փակած ու խաղաղ ցույց անող հայերի վրա։ Le Dauphiné libéré թերթը հաղորդել է չորս վիրավորի մասին։ Մուրճի հարված ստացած 23-ամյա երիտասարդը, որի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվել է Վիենի հիվանդանոց։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտելով Վալանս տանող ճանապարհին հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը՝ կոչ է արել տեղի հայերին հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին չտրվել որևէ սադրանքի։

Лента

Рекомендуем посмотреть