«Հակաիրանական տրամադրությունների գեներացում չպետք է թույլ տանք». ԼՂ խնդրի «կարգավորման» ծրագրով իրանցի պաշտոնյանի Երևան այցի մասին - RadioVan.fm

Онлайн

«Հակաիրանական տրամադրությունների գեներացում չպետք է թույլ տանք». ԼՂ խնդրի «կարգավորման» ծրագրով իրանցի պաշտոնյանի Երևան այցի մասին

2020-10-29 11:22 , Политика, 801

«Հակաիրանական տրամադրությունների գեներացում չպետք է թույլ տանք». ԼՂ խնդրի «կարգավորման» ծրագրով իրանցի պաշտոնյանի Երևան այցի մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրդառնալով առաջիկա օրերին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչիի Երևանն այցին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մոտ օրերս Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին կգա Երևան՝ քննարկելու համար իր հետ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց «մշակած» նախագիծը:

Բաքվում այդ պլանի վերաբերյալ նրա արած հայտարարություններից, որոնք ներկայացրել են հենց իրանական լրատվամիջոցները, արդեն իսկ կարելի է կարծիք կազմել, թե որքանով կարելի է այն հավասարակշռված համարել՝ չհաշված նաև Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ նրա կողմից տրված գնահատականները:

Այսուհանդերձ, հարկ է, որպեսզի հենց այս պահից հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք և այս պատերազմի ողջ ընթացքում առաջնորդվենք այդ հաշվառմամբ:

1. Կարգավորման այդ փաթեթի, գործընթացում Իրանի դերակատարության հավակնությունների կապակցությամբ որևէ հակաիրանական տրամադրությունների գեներացում չպետք է թույլ տանք և պահպանենք գերզսպվածություն և գերզգուշություն. անգամ հարկ չեմ համարում պարզաբանելու, թե ինչու: Վստահ ենք, Երևանում գիտեն ինչպես հարգանքով ընդունել, լսել ու ճանապարհել մեր հարգելի հարևան երկրի բանագնացին:

2. Իրանական քաղաքականությունը երբեք միագիծ չի եղել և չէ: Պետք է հիշել ընդամենը, որ 1992թ. մայիսի 7-8 ին, երբ արդեն իրականացվում էր Շուշիի ազատգրման օպերացան,

Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը ԻԻՀ նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով գտնվում էին Թեհրանում՝ ԼՂ կարգավորման բանակցությունների համար: Ավելին. Շուշին Ադրբեջանի կողմից կորցնելու մասին լուրը Թեհրանի օդանավակայանում հյուրերին ճանապարհելիս անձամբ Ռաֆսանջանին է շատ զգուշավոր կերպով հայտնել Մամեդովին:

Հետևաբար՝ ռացիոնալություն և ոչ մի զգացմունքայնություն»:

Հիշեցնենք՝ երեքշաբթի երեկոյան Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում Ղարաբաղի հարցով քննարկմանը, չգաղտնազերծելով այդ ծրագրի դրույթներից և ոչ մեկը, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել:

«Հենց հիմա փոխարտգործնախարարը Արևելյան Ատրպատականում է, այցելում է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, և հետո Մոսկվայում և Երևանում ևս հետամուտ կլինենք»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ իրենց անհանգստացնում է տարածաշրջանում թաքֆիրական [ծայրահեղ սուննի] ահաբեկիչների և նաև այլ ահաբեկիչների ներկայությունը:

Նախօրեին արդեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ, Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին ժամանել է Բաքու, որտեղ սկսել է ԼՂ հակամարտության կարգավորման ծրագրի ներկայացումը: Բաքվում իրանցի պաշտոնյան հանդիպում է անցկացրել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ, բանակցություններ վարել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետո: Իրանցի դիվանագետը ԼՂ հակամարտությունը քննարկել է երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Մոսկվա կատարելիք այցը նախատեսված է այսօր՝ հոկտեմբերի 29-ին:

Այս ամենին զուգահեռ՝ իրանցի ուժայինները շարունակում են ռազմական ուժեր կուտակել Արաքսի երկայնքով։ Հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ երկրի հյուսիսային սահմանների մոտ տեղակայվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք ստորաբաժանումներ։

Лента

Рекомендуем посмотреть