Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը․ թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:
Այդ մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։
Նշենք՝ երեկվա ռմբակոծություններից հետո՝ կեսգիշերն անց` ժամը 2:20-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել. ադրբեջանական կողմը Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ 5 հրթիռ է արձակել։ Հաղորդվել էր, որ, նախնական տվյալներով, տուժածներ և ավերածություններ չկան: