«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին, խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր։
Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Նշվում է, որ «Սմեր» կայանքից մեկ հարված հասցվել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտին։ Տուժածներ չկան։
Ժամեր առաջ Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացրել էր, որ առավոտյան, ռազմագործողություններին զուգահեռ, Ադրբեջանը նորից կրակ է վարել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Հաղորդվել էր Ավետարանոց ձորակում իրավիճակի լարված մնալու և բերդաքաղաք Շուշին թիրախավորելու մասին։