ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը

2020-10-28 09:16 , Политика, 1058

ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Գլենդել քաղաքը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել:

Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանի հեղինակած բանաձևը հեռավար կարգով անցկացված նիստում ընդունվել է միաձայն:

«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ այժմ Արցախում և Հայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները և տները հարձակման են ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ցեղասպանությունը»,-ասված է քաղաքային խորհրդի ընդունած բանաձևում, որով Գլենդելը ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը՝ խրախուսում է վերջինիս շարունակելու զարգանալ՝ որպես ազատ և անկախ պետություն:

Ընդունած բանաձևով միաժամանակ կոչ է արվում ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն բերել Հայկական լեռնաշխարհի (Հարավային Կովկաս) տարածաշրջան:

Հոկտեմբերի 27-ով թվագրված բանաձևում ընդգծվում է նաև, որ Արցախի Հանրապետությունը, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են:

Հիշատակվում է նաև Կալիֆոռնիայում բնակվող հայերի մասին, որոնք, ընդգծվում է, մեկ շնչի հաշվով կազմում են ամենամեծ հայկական սփյուռքը և նպաստել են Գլենդել քաղաքի մշակույթի, տնտեսության և ընդհանուր բարգավաճմանը:

Лента

Рекомендуем посмотреть