«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին միացել է արգենտինահայ գործարար, բարերար և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո էռնեկյանը՝ Արցախին նվիրաբերելով 3,5 մլն. ԱՄՆ դոլար:
«Տարիներ շարունակ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին է:
Շնորհակալ ենք»,-հայտնելով այդ մասին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Նշենք՝ ի աջակցություն Արցախի կատարվող նվիրատվությունների շեմը հատել է 150 մլն ԱՄՆ դոլարը։