Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 26-ի դրությամբ
Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու, հրթիռահրետակոծությունների ենթարկելու հետևանքով 27.09.2020թ.-ից հոկտեմբերի 26-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով ներկայացրել էադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ թարմացված տվյալները:
Նաև նշվում է, որ Արցախի Հանրապետության 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11 600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Նշենք՝ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի բնակչության շուրջ 60%-ը՝ 90 000 մարդ, լքել է իր տունը։