Մեր բանակի թիկունքն ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ՝ ընդգծում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով․
«Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ք. Երևան, Մուրացան 113 յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 14:00-ն:
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության:
Արյունատվության նպատակով խնդրում ենք ներկայանան այն անձինք, որոնք չունեն խրոնիկական և ինֆեկցիոն հիվանդություններ»։
Արյան պաշարների հավաքագրման անհրաժեշտության մասին այսօր հայտարարել է նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հորդորելով դոնորության համար այցելել Արյունաբանական կենտրոն։
«Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուրս կարող ենք նպաստել հաղթանակին՝ ապահովելով արյան պաշարների բավարար քանակ:
Արյունատվության համար անհրաժեշտ է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00»,-նշված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։