«Թուրք մասնագետները մեզ հետ 5 օր լեռներում մարտավարության դասընթաց են վարել»․ ռազմագերի Բախշալիևը հարցաքննվել է - RadioVan.fm

Онлайн

«Թուրք մասնագետները մեզ հետ 5 օր լեռներում մարտավարության դասընթաց են վարել»․ ռազմագերի Բախշալիևը հարցաքննվել է

2020-10-27 16:17 , Общество, 1139

«Թուրք մասնագետները մեզ հետ 5 օր լեռներում մարտավարության դասընթաց են վարել»․ ռազմագերի Բախշալիևը հարցաքննվել է

«Թուրք մասնագետները մեր դասակի հետ 3-5 օր մարտական պատրաստականության դասընթացներ են անցկացրել, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը․․․Մեզ ասվել է, որ պատրաստվենք պատերազմի, պետք է հարձակում գործենք մեր միակ թշնամու՝ հայկական դիրքերի ուղղությամբ»,-այդ մասին քննվող քրեական գործի շրջանակներում պատմում է ադրբեջանցի ռազմագերին։

Քննչական կոմիտեն (ՔԿ) քիչ առաջ հրապարակել է Էմին Բախշալիևի հետ հարցաքննության տեսանյութը։

Նշենք այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը» թեմայով ասուլիսում Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել էր, որ քննվող քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ հարցաքննել է ադրբեջանական կողմի երկու ռազմագերու։

Նա նշել էր, որ հակառակորդի ռազմագերիները պահվում են միջազգային բոլոր մարդասիրական նորմերին համապատասխան։ Ամենաբարձր մակարդակով ստանում են բժշկական օգնություն, երեքանգամյա սնունդ և մնացած բոլոր պահանջները ապահովված են։

«Նույնիսկ հարցաքննության ընթացքում նշել են, որ Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանանային»,-ասել է Վարդանյանը։

Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետը միաժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանում 17 հայ ռազմագերի է պահվում։

Лента

Рекомендуем посмотреть