Զգուշացում․ թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլուր տեղադրված տեսախցիկներին - RadioVan.fm

Онлайн

Զգուշացում․ թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլուր տեղադրված տեսախցիկներին

2020-10-27 13:22 , Общество, 1293

Զգուշացում․ թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլուր տեղադրված տեսախցիկներին

ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գուշացնում է թշնամու կողմից իրականացվող անձնական տվյալները վտանգող գործունեության մասին։

Գործակալության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․

«Հարգելի քաղաքացիներ, ցանկանում ենք զգուշացնել թշնամու կողմից իրականացվող ևս մեկ վտանգավոր գործունեության մասին, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները և ոչ միայն։

Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։

Այսինքն՝ նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն։

Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնել (օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ): Եթե չեք կարողանում ինքնուրույն ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ, եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով։

Տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել մեզ և իրավապահ մարմիններին»:

Лента

Рекомендуем посмотреть