Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչուի միջոցով և թիրախավորել օգտատիրոջը․ՊՆ-ն հորդորում է չկիրառել մարտական գործողությունների գոտում - RadioVan.fm

Онлайн

Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչուի միջոցով և թիրախավորել օգտատիրոջը․ՊՆ-ն հորդորում է չկիրառել մարտական գործողությունների գոտում

2020-10-27 13:20 , Общество, 1176

Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչուի միջոցով և թիրախավորել օգտատիրոջը․ՊՆ-ն հորդորում է չկիրառել մարտական գործողությունների գոտում

Կտրականպես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել ևս կիրառությունը։ Այդ մասին տարածած տեսանյութում կրկին հորդորում է ՀՀ պաշտանության նախարարությունը (ՊՆ)։

Նշվում է, որ չնայած ՊՆ կողմից բազմիցս հնչեցված նախազգուշացումների, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում։

Ռազմական գերատեսչությունից ընդգծում են՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է թիրախավորել նրանց։

«Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրն ու հենց նույն սարքով էլ իրականացնել օգտատիրոջ թիրախավորումը։ Հետևաբար, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն եք ուղարկում, ինքնաբերաբար վտանգում ենք նրա ու զինակիցների կյանքը»,-խնդրի վտանգավորությունն են նշում է ՊՆ-ից։

Лента

Рекомендуем посмотреть