Պաշտպանություն բանակի (ՊԲ) նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը: Նա արդեն հրամանատարական կետում է և լիարժեք կատարում է իր պարտականությունները:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նշենք՝ մարտական խնդիր կատարելու ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության (ԱՀ ՊՆ), Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորմամբ պայմանավորված՝ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը: