Թեհրանում այսօր առավոտյան հրդեհի հետևանքով փլուզվել է առևտրի կենտրոն հանդիսացող ամենահին բարձրահարկ շենքը: Կրակը մարելու համար դեպքի վայր է մեկնել ավելի քան 200 հրշեջ: Շենքի փլուզումից, նախնական տվյալներով, ավելի քան 30-ը զոհվել:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Իրանի մայրաքաղաքի ամենահին շենքը համարվող 17-հարկանի «Պլասկո» առևտրի կենտրոնը կառուցվել է 1962 թվականին: