Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։
Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով, որ Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։
«Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։
Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են»,-ընդգծում են գերատեսչությունից: