Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները - RadioVan.fm

Онлайн

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

2020-10-26 20:05 , Мир, 218

Էրդողանը կոչ է արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել հայրենակիցներին բոյկոտել ֆրանսիական ապրանքները։

«Ինչպես Ֆրանսիայում են ասում՝ մի գնեք թուրքական ապրանքներ, այնպես էլ ես եմ իմ ժողովրդին կոչ անում՝ չգնել ֆրանսիական ապրանքներ»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Անկարայում իր ելույթում ասել է Էրդողանը՝ միաժամանակ նշելով, որ իսլամաֆոբիան դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, և դրա դեմ պայքարի պատասխանատվությունը ԵՄ ինստիտուտների վրա է։

Նման միջոցների կիրառման պատճառը, նկատենք, ֆրանսիացի ուսուցչի սպանությունն է:

Հիշեցնենք, հոկտեմբերի 16-ի օրվա երկրորդ կեսին Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մերձակայքում 18-ամյա իսլամիստը գլխատել էր ուսուցիչ Սամուել Պատիին, որը աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ: Ողբերգական միջադեպից հետո Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ ելույթում Էմանուել Մակրոնը նշել էր, որ դեկտեմբերի 9-ին կներկայացնի օրինագիծ, որն ուղղված է Ֆրանսիայի աշխարհիկ արժեքները արմատական իսլամից պաշտպանելու և հանրապետական արժեքների ամրապնդմանը: Նախաձեռնության շրջանակներում երկրի իշխանությունները մտադիր են երեխաների կրթության միջոցով պայքարել մահմեդական անջատողականության դեմ, Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի կառուցել «լուսավորչական իսլամ»: Մակրոնի այդ ելույթից հետո Էրդողանը նրան խորհուրդ էր տվել դիմել հոգեբույժի։

Թուրքիայի նախագահի կողմից Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող «անընդունելի» մեկնաբանություններից հետո, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին, Ֆրանսիան հայտարարեց, որ հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար:

Մակրոնիի հասցեին Էրդողանի հնչեցրած արտահայտությունը անընդունելի է համարել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել հակամարտության այդ «վտանգավոր պարույրը»։

Եվրոպական միության (ԵՄ) խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարել է, որ Թուրքիայի գործողություններն անտանելի են:

Лента

Рекомендуем посмотреть