Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 25-ը, խախտելով արդեն 3-րդ անգամ ձեռք բերված մարդասիրական հրադադարի ռեժիմը, շուրջ 6674 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 220 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 600 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 24 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 6 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:
Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։