ՊՆ-ն կարևորում է Կարմիր Խաչի միջնորդությամբ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ն կարևորում է Կարմիր Խաչի միջնորդությամբ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը

2020-10-26 11:13 , Общество, 1130

ՊՆ-ն կարևորում է Կարմիր Խաչի միջնորդությամբ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է գերատեսչության հաղորդագրությունը, որում ասված է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:

Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»:

Հիշեցնենք՝ Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը պետք է ուժի մեջ մտներ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից, ժամը 8:45-ի սահմաններում, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, այնուհետ՝ ժամը 09:10-ի սահմաններում, թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Հաղորդվել է նաև հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը երրորդ անգամ խախտելու մասին:

Лента

Рекомендуем посмотреть