Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ

2020-10-26 12:05 , Политика, 634

Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ

«Դրական օրակարգի փոխարեն՝ Թուրքիան ընտրում է սադրանքներն ու միակողմանի գործողությունները Միջերկրական ծովում, իսկ այժմ նաև՝ վիրավորանքները:

Դա անտանելի է»,-այդ մասին Twitter-ում գրել է Եվրոպական միության (ԵՄ) խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Թուրքիայի գործողություններին ու նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ուղղված վիրավորանքներին, թե վերջինս հոգեկան առողջության խնդիրներ ունի։

«Հարգանք Եվրոպայի և նրա անդամ պետությունների հանդեպ»,-գրել է Շառլ Միշելը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով «լուսավորչական իսլամի» մասին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի խոսքերը, հայտարարել էր, որ Մակրոնը պետք է «բուժի իր հոգեկանը»: Մակրոնը, նշենք, Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ ելույթում նշել էր, որ դեկտեմբերի 9-ին կներկայացնի օրինագիծ, որն ուղղված է Ֆրանսիայի աշխարհիկ արժեքները արմատական իսլամից պաշտպանելու և հանրապետական արժեքների ամրապնդմանը: Բանավեճ, որը նոր թափ ստացավ հոկտեմբերի 16-ի օրվա երկրորդ կեսին Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում ուսուցիչ Սամուել Պատիի գլխատումից հետո. ուսուցիչը աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ: Նախաձեռնության շրջանակներում երկրի իշխանությունները մտադիր են երեխաների կրթության միջոցով պայքարել մահմեդական անջատողականության դեմ, Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ միասին ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի կառուցել «լուսավորչական իսլամ»:

Թուրքիայի նախագահի կողմից Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող «անընդունելի» մեկնաբանություններից հետո շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին, Ֆրանսիան հայտարարեց, որ հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար:

Մակրոնիի հասցեին հնչեցրած արտահայտությունը անընդունելի է համարել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը՝ կոչ անելով Թուրքիային դադարեցնել հակամարտության այդ «վտանգավոր պարույրը»։

Лента

Рекомендуем посмотреть