Թրամփի խորհրդականը Մնացականյանի և Բայրամովի հետ հանդիպումների մասին՝ տարբեր ձևակերպումներով - RadioVan.fm

Онлайн

Թրամփի խորհրդականը Մնացականյանի և Բայրամովի հետ հանդիպումների մասին՝ տարբեր ձևակերպումներով

2020-10-25 13:53 , Политика, 770

Թրամփի խորհրդականը Մնացականյանի և Բայրամովի հետ հանդիպումների մասին՝ տարբեր ձևակերպումներով

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին հանդիպումների վերաբերյալ գրառումներ է կատարել twitter-ում։

Ձևակերպումներն, ի դեպ, ակնհայտ տարբերություններ ունեն։

Այսպես՝ Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած հանդիպմանը Թրամփի խորհրդականը քննարկել է անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը պնդել է, որ հարկավոր է անհապաղ դադարեցնել կրակը։ Թրամփի խորհրդականը Բայրոմովին կոչ է արել թույլ չտալ արտաքին խաղացողներին է՛լ ավելի ապակայունացնել իրավիճակը։

«Ես հանդիպեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, քննարկել անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը և Մինսկի խմբի շրջանակում վերադառնալ Ադրբեջանի հետ բանակցությունների։ ԱՄՆ-ն կշարունակի մեր ամենաուժեղ դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում մինչև հիմնախնդրի կարգավորումը»,-մասնավորապես գրել է Օ’Բրայենը։

Իսկ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման արդյունքների մասին գրառման մեջ Թրամբի խորհրդականը նշել է.

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը ես պնդեցի կրակի անհապաղ դադարեցման մասին, որից հետո Մինսկի խմբի շրջանակում վերադառնալ Հայաստանի հետ բանակցություններին, և թույլ չտալ արտաքին խաղացողներին ապակայունացնել իրավիճակը։ Չկա ռազմական լուծում»։

Лента

Рекомендуем посмотреть