Հայաստանում անցած մեկ օրում կատարված 4790 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 2314 նոր դեպք, արձանագրվել է մահվան 23+4 դեպք, առողջացել է 207 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 25-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77 837 դեպք է հաստատվել, որոնցից 50 908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 337 է:
Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 23 ելքերին՝ առողջապահության նախարարությունից մանրամասնում են․
«Պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ), 62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին), 44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 25 412 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 377 340 թեստավորում: