Ֆրանսիացի պատգամավորները կայցելեն Ծիծեռնակաբերդ, ապա Արցախ՝ բարձրաձայնելու ընթացող դրամայի մասին - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիացի պատգամավորները կայցելեն Ծիծեռնակաբերդ, ապա Արցախ՝ բարձրաձայնելու ընթացող դրամայի մասին

2020-10-25 09:35 , Политика, 809

Ֆրանսիացի պատգամավորները կայցելեն Ծիծեռնակաբերդ, ապա Արցախ՝ բարձրաձայնելու ընթացող դրամայի մասին

Հայաստանում է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը։

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ֆրանսիացի խորհրդարանականները ժամը 10:30-ին կլինեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

«Նուվել դ’Աղմենի» պարբերականի տեղեկացմամբ էլ՝ հոկտեմբերի 24- 27-ը Հայաստանում գտնվող ֆրանսիացի պատգամավորներն այցելելու են նաև Արցախի Հանրապետություն։

«Ճանապարհորդության միջոցով խորհրդարանականները ցանկանում են մարդկանց պատմել, բարձրաձայնել Արցախում տիրող դրամայի մասին և վկայել Հայաստանի հետ հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության արգասիք է»,-փոխանցում է պարբերականը՝ ընդգծելով, որ սեպտեմբերի վերջին ադրբեջանական ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր կան:

Նշվում է, որ այդ ժամանակից ի վեր, չնայած զինադադարի հաստատման կոչերին և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ներգրավմամբ հակամարտության լուծում գտնելու ջանքերին, իրավիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան մտահոգիչ:

Лента

Рекомендуем посмотреть