Գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ՝ հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:
«Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:
Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա»,-ընդգծում են գերատեսչությունից՝ միաժամանակ նշելով, որքաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք: