Ադրբեջանցիները տիրանալով հայ գերիների սոցցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին՝ կառավարում են դրանք. ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները տիրանալով հայ գերիների սոցցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին՝ կառավարում են դրանք. ՀՀ ՄԻՊ

2020-10-25 00:55 , Общество, 1458

Ադրբեջանցիները տիրանալով հայ գերիների սոցցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին՝ կառավարում են դրանք. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:

Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

«Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:

Հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,-ասված է Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть