Ադրբեջանական դիտավորյալ ու չտարբերակված հարձակումների ու շարունակական վտանգների պատճառով, նախնական գնահատմամբ, Արցախի շուրջ 90 000 բնակիչներ լքել են իրենց բնակավայրերը։ Այդ մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը։
«Դա կազմում է Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը, որի մեջ մտնում են և՛ Արցախի այլ բնակավայրեր, և՛ ՀՀ տեղափոխվածները: Միջազգային հանրությունը պետք է կատարի բոլոր հնարավոր ջանքերը ադրբեջանական ոճրագործություններն օր առաջ դադարեցնելու և այս մարդկանց իրենց տները վերադարձնելու ուղղությամբ»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը:
Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի