Հրադադարի ռեժիմի խախտումներով ռազմական գործողությունների ժամանակ վերջին տվյալներով հակառակորդը 75 կենդանի ուժ է կորցրել, հայկական զինուժի կողմից խոցվել է ևս 11 անօդաչու թռչող սարք, 12 զրահատեխնիկա, 2 ՏՕՍ»:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 23-ը, շուրջ 6614 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 217 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 600 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 24 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 6 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:
Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։