Հակառակորդի ագրեսիայի հետևանքով Արցախում 37 խաղաղ բնակիչ է սպանվել, առնվազն 118-ը՝ վիրավորվել - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի ագրեսիայի հետևանքով Արցախում 37 խաղաղ բնակիչ է սպանվել, առնվազն 118-ը՝ վիրավորվել

2020-10-24 11:25 , Право, 1142

Հակառակորդի ագրեսիայի հետևանքով Արցախում 37 խաղաղ բնակիչ է սպանվել, առնվազն 118-ը՝ վիրավորվել

Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակավայրերի վրա հրթիռահրետակոծությունների հետևանքով 27.09.2020թ.-ից առ այսօր արձանագրվել են 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 վիրավոր, մեկը վիրավորվել է գիշերը՝ Ավետարանոց գյուղում հրթիռակոծության հետևանքով: Այդ մասին այսօր՝ 11:00-ին հրավիրված մամլո ասուլիսում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով կան նաև անհայտ կորած քաղաքացիական անձինք:

«Մոտ 10 500 մասնավոր սեփականություն, բնակարան, տուն, խանութ, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր են վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, 1000-ից ավելի շարժական գույք»,-ասաց Արցախի օմբուդսմենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացվող փաստահավաք առաքելության շրջանակներում օրերս հրապարակել էր Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը, որի բովանդակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ: Հրապարակվել էնաև «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դեմ Ադրբեջանի կողմից թիրախային հարձակումները՝ որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ» արտահերթ զեկույցը անգլերենով:

Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть