«Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է: Այդպես մտածում ու գործում են նրանք, ովքեր վստահ են իրենց վերջնական հաղթանակի մեջ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի զինված ուժերում ավելի քան 25-ամյա զինվորական ծառայություն անցած Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյան։
«Տեսնելով ու զրուցելով մարտագիծը պահող մեր զինվորների հետ, այսօր նորից ու նորից համոզվեցի, որ նրանցից յուրաքանչյուրը գործում է հենց այդ հավատով: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...»,-հավելել է նա։
Նշենք՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն (ԱԻՊԾ) այսօր ավելի վաղ հայտնել էր, որ լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերը հայտնվել Ադրբեջանի թիրախում, թշնամին կիրառում է սմերչ տեսակի հրթիռներ։