Covid-19-ի 2474 նոր դեպք, 14+2 մահ․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

Covid-19-ի 2474 նոր դեպք, 14+2 մահ․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

2020-10-23 15:51 , Общество, 995

Covid-19-ի 2474  նոր դեպք, 14+2 մահ․ ՀՀ-ում վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում կատարված 5760 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 2474 նոր դեպք, արձանագրվել է մահվան 14 դեպք, առողջացել է 489 մարդ:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մարտի 1-ից առ այսօր՝ հոկտեմբերի 23-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 73 310 դեպք է հաստատվել, որոնցից 50 276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 14 ելքերին՝ առողջապահության նախարարությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 67 (տղամարդ), 58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին), 61 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 96 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 560 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 368 053 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть