Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ՝ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել, հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։
Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։
Մարդկային կորուստներ չկան։
Գերատեսչության հաղորդմամբ՝ լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։
Նշվում է, որ այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։