Սիրիայում շուրջ 300 000 երեխա պաշարման մեջ է. ՅՈՒՆԻՍԵՖ - RadioVan.fm

Онлайн

Սիրիայում շուրջ 300 000 երեխա պաշարման մեջ է. ՅՈՒՆԻՍԵՖ

2017-01-16 22:15 , Мир, 970

Սիրիայում շուրջ 300 000 երեխա պաշարման մեջ է. ՅՈՒՆԻՍԵՖ

Այսօր Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազընը (Ertharin Cousin), ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական և ճգնաժամային օգնության հարցերով խորհրդական Սթիֆեն Օ՛Բրայենը (Stephen O’Brien), Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը (Margaret Chan), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին (Filippo Grandi):

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

16 հունվարի, երկուշաբթի, 2017թ., Դավոս-Մինչ Սիրիայում վերջնական հրադադար իրականացնելու ջանքերը շարունակվում են, մենք կրկին կոչ են անում անհապաղ, անպայմանական և անվտանգ մուտքի հնարավորություն ընձեռել այն երեխաներին և ընտանիքներին հասնելու համար, ովքեր ողջ երկրի տարածքում շարունակում են զրկված լինել մարդասիրական օգնությունից:

Սիրիայում այսօր 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700 000 մարդ, որոնց 300 000 –ը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով:

Սիրիայի ողջ տարածքում մարդիկ շարունակում են տառապել կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններ չունենալու պատճառով և որովհետև շարունակվող բռնության վտանգի տակ են: Մենք և, հիրավի, աշխարհը, չպետք է լռի, երբ հակամարտության կողմերը շարունակում են սննդի, ջրի, բժշկական պարագաների և օգնության այլ ձևերի թույլ չտալը կիրառել որպես պատերազմական զենք:

Երեխաները թերսնուցման, ջրազրկման, փորլուծության, վարակիչ հիվանդությունների, վնասվածքներ ստանալու առումով ամենաբարձր ռիսկային գոտում են: Նրանցից շատերը աջակցության կարիք ունեն` տրավմատիկ իրադարձությունների ականատես լինելով և բռնության տարատեսակ դրսևորումների ենթարկվելով: Դժբախտաբար, չափից շատ երեխաներ իրենց կյանքում հակամարտություններից ու կորուստներից զատ շատ քիչ բան են տեսել:

Հալեպի հարավային հատվածներում տեղի ունեցած սարսափները ջնջվել են հանրային գիտակցությունից, բայց մենք չպետք է թույլ տանք, որ Սիրիայի ժողովրդի կարիքները, կյանքն ու ապագան ի չիք դառնան հանրային գիտակցությունից:

Մենք չպետք է թույլ տանք, որ 2017թ.-ը Սիրիայում կրկնի 2016թ.-ի ողբերգությունները:

###

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Лента

Рекомендуем посмотреть