ԼՂ-ում հակամարտությունը սկսվել է էթնիկ առճակատումից, դա տարածքի համար պայքար չէ. Պուտինը՝ «Վալդայ»-ում - RadioVan.fm

Онлайн

ԼՂ-ում հակամարտությունը սկսվել է էթնիկ առճակատումից, դա տարածքի համար պայքար չէ. Պուտինը՝ «Վալդայ»-ում

2020-10-22 23:32 , Политика, 977

ԼՂ-ում հակամարտությունը սկսվել է էթնիկ առճակատումից, դա տարածքի համար պայքար  չէ. Պուտինը՝ «Վալդայ»-ում

«Մենք չպետք է մոռանանք, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հետ Առաջին համաշխարհայինի ժամանակ դա մեծ ողբերգություն էր: Այս հակամարտությունը չի սկսվել որպես միջպետական հակամարտություն, պայքար տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից։ Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, այնուհետև նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են իրականացվել հայ ժողովրդի նկատմամբ։ Սա մենք պետք է համալիր կերպով հաշվի առնենք։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը կորցրել է տարածքի զգալի մասը, չի կարող հավերժ շարունակվել»,-այդ մասին «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և տարածաշրջանային կայունությանը՝ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալադիմիր Պուտինը՝ նշելով, որ տարիների ընթացքում այդ ճգնաժամի կարգավորման, երկարատև պատմական հեռանկարում իրավիճակի կայունացման տարբեր տարբերակներ են առաջարկել:

«Թվում էր, թե մի փոքր էլ, ևս մեկ քայլ, և մենք կգտնենք լուծումը։ Ցավոք, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք հակամարտություն՝ իր վատագույն տարբերակով։ Ողբերգությունն այն է, որ մարդիկ մահանում են։ Երկու կողմից էլ շատ կորուստներ կան։ Իսկ որքան վիրավորներ կան, որքան մարդիկ, որքան երեխաներ են տառապում։ Այդ պատճառով սա մեզ համար յուրահատուկ իրավիճակ է»,-շեշտել է Պուտինը։

Այս և այլ հարցերի շուրջ Ռուսաստանի նախագահի հետ հարց ու պատասխանները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть